I. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԵՒ ԳՏԱԾՈՆԵՐ
Վարդանյան Բ․Վ․, Կուր-արաքսյան միջագետքի բրոնզ-երկաթեդարյան կեռերը,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 8-25։
Սույն հոդվածում քննության են առնվել կուր-արաքսյան միջագետքի միջին, ուշ բրոնզեդարյան ու երկաթեդարյան հուշարձաններից հայտնաբերված բրոնզե կեռերը։ Կեռ պարունակող դամբանների և քննվող առարկաների ձևաբանական վերլուծության մեթոդով կատարվել է կեռերի տիպաբանություն, ժամանակագրական և գործառութային դասակարգում, ըստ որի՝ առանձնացվել է հինգ տիպ։ Առաջարկվող տիպաբանությամբ հնարավոր է ուրվագծել կեռերի ժամանակագրական, կառուցվածքային և գործառութային հատկանիշների ձևափոխությունը։ Քննվող տարածաշրջանում կեռերը հանդիպում են դամբանային համալիրներում կամ «սրբավայրերում»։ Ընդ որում, առաջին պարագայում տարբերակվում է կեռերի՝ ծիսական առարկա (թաղման արարողության ժամանակ կաթսայից զոհաբերության մսի դուրս բերում) և իշխանության խորհրդանշան լինելը (առկա են ցլագլուխ, զարդարուն իրանով կեռեր)։
Դանիելյան Հ․Ա․, «Կիկլոպյան» ամրոցների ֆենոմենը՝ Արագածի հարավային լանջերի ամրոցների օրինակով,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 26-36։
Արագած լեռան հարավային լանջի պաշտպանական համակարգերի տարածման օրինաչափությունները և գործառույթը հասկանալու համար՝ ներկայացվող հոդվածում օգտագործվում են նորագույն մեթոդներ՝ մասնավորապես GIS համակարգ: Ներկայացվող տարածքը հարուստ է «կիկլոպյան» ամրոցներով (ամրացված բնակավայր, ամրոց, ամրացված սրբատեղի, դղյակ) և հսկայական հեկտարներ գրավող դամբարաններով (կրոմլեխ, դամբանաթումբ, դոլմեն): Տարածաշրջանը հարուստ է ջրային ռեսուրսներով, մասնավորապես Ամբերդ, Քասախ, Շահվերդ լեռնային կիրճերով հոսող մանր և միջին գետակները, ինչպես նաև բազմաթիվ բնական և արհեստական ջրավազանները կենսական նշանակություն են ունեցել տարածքում վաղնջական շրջանում բնակավայրային համակարգերի ձևավորման համար:
Արագած լեռան հարավային լանջը ինտենսիվորեն բնակեցվել է բրոնզ-երկաթեդարյան մշակույթների զարգացման վաղագույն փուլերից: Ինչ վերաբերում է «կիկլոպյան» ամրոցներին, ապա այստեղ, ինչպես ողջ Հայկական լեռնաշխարհի սահմաններում, դրանք գոյություն ունեին առնվազն ուշ բրոնզի դարից: Այստեղով էին անցնում Արարատյան դաշտը Շիրակին, Ջավախքին և Թռեղքին կապող ճանապարհները, որոնք և վերահսկվում էին ուսումնասիրության առարկա դարձած ամրոցների կողմից մ.թ.ա. 14–9-րդ դարերում [հմմտ. նկ. 1]:
Ներկայացվող տարածքն, ըստ էության, բրոնզ-երկաթեդարից մինչև զարգացած միջնադար ընդգրկող ժամանակահատվածում կարևոր դեր է խաղացել Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջանների պատմական զարգացումներում: Տարածքի նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադարն ընդգրկող ժամանակաշրջանը խիտ բնակեցման մասին են վկայում հարուստ բնակավայրային համակարգերը, հսկայական հեկտարներ գրավող դամբարանները, միջնադարյան հարուստ վիմագրական կոթողները և մոնումենտալ կառույցները։
Մկրտչյան Լ․Ա․, Արարատյան դաշտի հյուսիսում գտնվող աշտարակատիպ կառույցները,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 37-44։
Խնդրո առարկա գոտին զբաղեցնում է ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերի միջև ձգվող ժայռոտ բլրակներով տարածքը։ Հուշարձաններով հարուստ այս հատվածը միշտ եղել է ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում, որտեղ հետազոտվել են մ.թ.ա. 3-րդ –1-ին հազ. վերաբերող բազմաթիվ հուշարձաններ։ Այս ժամանակաշրջանի հնագիտական միջավայրը ձևավորող դամբանաբլուրների և քարաշարերով առանձնացված դամբարանադաշտերի հետ կան նաև աշտարակատիպ կառույցներ, որոնք առանձին ուսումնասիրության չեն ենթարկվել։ Այս կառույցները առանձին՝ իրար հետ տեսողական, հաճախ նաև քարաշարերով կապված համալիրներ են, որոնք հուշարձանների պետական ցանկերում հանիրավի վկայագրվել են որպես «դիտակետ-աշտարակներ»։ Աշտարակների մոնումենտալությունը (կառուցված են խոշոր կոպտատաշ քարերով), դիրքը (բլրի գագաթ), հնագիտական համատեքստը (դամբարանային միջավայր) ավելի շատ փաստում են դրանց ծիսապաշտամունքային նշանակության մասին։ Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ աշտարակները ճարտարապետատեխնիկական մանրամասնություններով նման են բրոնզեդարյան քարե զրահով դամբանաբլուրներին։ Հետևաբար այս հուշարձանները կարող են դառնալ հին Հայաստանի վաղագույն ճարտարապետության և աշխարհայացքային խնդիրները հասկանալու կարևոր սկզբնաղբյուրներ։ Աշտարակների նորագույն ուսումնասիրությամբ, որը կատարվեց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ (օդալուսանկարահանման միջոցով), պարզ դարձավ, որ Արարատյան դաշտի հյուսիսային եզերքով ձգվող աշտարակների շարքը մի ընդհանուր համակարգի մաս է՝ օրգանապես կապված այս հատվածի սրբազան լանդշաֆտի այլ բաղադրատարրերին։ Այստեղի աշտարակները միաշար, բոլորավուն հիմքով և կտրվածքում հատած կոնի տեսք ունեցող կառույցներ են, որոնք փոխվում են դեպի հյուսիս՝ Արագածի ավելի բարձրադիր լանջերի հավաստված օրինակներում։
Գաբրիելյան Ա․Ա․, Արցախի Տիգրանակերտի անտիկ դրոշմազարդ խեցեղենը,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 45-56։
Արցախի Տիգրանակերտի անտիկ ժամանակաշրջանի (մ.թ.ա. 1-ին – մ.թ. 3-րդ դդ.) նյութական և հոգևոր մշակույթի ուսումնասիրության առումով մեծ աղբյուրագիտական նշանակություն ունի վերոհիշյալ ժամանակաշրջանի խեցեղենը, որը մեկուկես տասնամյակ տևած պեղումների ամենաառատ հնագիտական նյութն է:
Այն, բացի ձևերի բազմազանությունից, ունի նաև մեկ այլ առանձնահատկություն՝ ներկայանում է շքեղ գունազարդ, սև և մոխրագույն, փայլեցված, դրոշմազարդ և փորագիր զարդերով հարդարված տեսակներով: Այս շարքում, թեև փոքրաթիվ, բայց յուրահատուկ խումբ են կազմում դրոշմազարդման եղանակով հարդարված անոթները, որոնք կարող են լույս սփռել Տիգրանակերտի մշակութային նորամուծությունների, առևտրա-մշակութային կապերի և տարածաշրջանում նրա խաղացած մշակութային դերակատարման վրա:
Փալանջյան Ռ․Ս․, Անտիկ ժամանակաշրջանի գինեգործությանն առնչվող հնագիտական գտածոներ Վայոց ձորից,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 57-65։
Վայոց ձորի կլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են խաղողագործության և գինեգործության համար, ուստի երկրագործական այս ճյուղերը հնագույն ժամանակներից տարածաշրջանում զարգացած են եղել։ Այսպես, ներկայիս Արենի գյուղի մոտ գտնվող քարայրում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի հնագույն գինեգործական կառույցը (մ.թ.ա. 5-րդ հազ. վերջ)։ Քարայրը, որտեղ գտնվում է հնձանը, միաժամանակ ծառայել է նաև որպես մառան: Ստացված գինին պահվել է քարայրում՝ կավե անոթների մեջ։ Անոթների խեցու քիմիական անալիզը հայտնաբերել է բուսական ծագման կարմիր գունանյութի` մալվիդինի հետքեր։ Այս փաստը թույլ է տվել ենթադրել, որ անոթների մեջ պահվել է կարմիր գինի։
Խաղողագործությունը Վայոց ձորում, ամենայն հավանականությամբ, մեծ վերելք է ապրել անտիկ ժամանակաշրջանում՝ պայմանավորված երկրի տնտեսական զարգացմամբ: Սույն հոդվածի նպատակն է՝ Վայոց ձորի տարածքի անտիկ ժամանակաշրջանի հնագիտական գտածոների հետազոտությամբ լուսաբանել անտիկ գինեգործությանն առնչվող խնդիրներ։
Միրիջանյան Դ․Հ․, Հայաստանի միջնադարյան քարե տապանները,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 66-75։
Քարե տապանները Հայաստանի միջնադարյան թաղման կառույցների տեսակներից են, որոնք լայնորեն տարածված էին հատկապես վաղ միջնադարում, իսկ հետագա դարերում հազվադեպ են: Դրանց մասին մասնագիտական գրականության մեջ համապարփակ ուսումնասիրություններ չկան, ուստի ներկա հոդվածը միտված է այդ բացը լրացնելուն:
Թ. Թորամանյանը, նկատելով թաղման այդ կառույցները, առաջինն էր, որ իր դիտարկումների հիման վրա փորձ է արել տիպաբանել դրանք` միաժամանակ անդրադառնալով բնակչության կողմից քարե տապանների երկրորդային օգտագործման հարցին:
Ներկա հոդվածում փորձ է արվում տարբեր հուշարձանների պեղումներով և պատահականորեն հայտնաբերված քարե տապանների դիտարկմամբ տալ դրանց տիպաբանությունը և ժամանակագրությունը:
Հարությունյան Ա․Է․, Տաթևի մեծ անապատի վիմագրական ժառանգությունը,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 76-95։
Սյունյաց ուշմիջնադարյան ճարտարապետության ինքնատիպ դրսևորումներից են անապատային համալիրները, որոնք կազմավորվել են հիմնականում 17-18-րդ դդ.: Նոր մենաստանների կառուցումը, բնականաբար, պայմանավորված էր Սյունիքում անապատական շարժման վերազարթոնքով, որի նախաձեռնողներն էին Երուսաղեմ ուխտի գնացած` Սաղմոսավանքի եպիսկոպոս Սարգիս պարոնտեր Արենեցին և Տրապիզոնից ժամանած Կիրակոս քահանա ftոնտացին: Մեծանուն վարդապետ Մովսես Տաթևացու (կաթողիկոս` 1629–1633 թթ.) ուղղորդմամբ գալով Սյունիք՝ անապատական շարժման հայրերը նոր անապատը հիմնում են Տաթևի հռչակավոր վանքից ոչ հեռու՝ Որոտան գետի աջակողմում, Հալիձոր գյուղի հանդիպակաց բարձունքին:
Հալիձորի Հարանց կամ Տաթևի նախկին Մեծ անապատը, որը հայտնի էր նաև Սյունյաց Մեծ անապատ անվամբ, ցավոք երկար կյանք չունեցավ, քանզի մեծապես խարխլվեց Սյունյաց 1658 թ. երկրաշարժից: Կարճ ժամանակում նշանավոր հոգևոր ու գրչության կենտրոն դարձած անապատի միաբանությունը տեղափոխվում է: Հակոբ Դ. Ջուղայեցի (1655–1680) կաթողիկոսի նախաձեռնությամբ և վանահայր Արիստակես վարդապետ Տաթևացու հոգածությամբ նոր անապատ է հիմնվում ներկայիս Տաթևի Մեծ անապատի տեղում: Նորահիմն անապատը ևս, չզիջելով նախորդին, շատ շուտով հայտնի մենաստան է դառնում, որի հիմնադրման ու գործունեության մասին են վկայում ոչ միայն մատենագրական աղբյուրները՝ ի դեմս Զաքարիա Ագուլեցու հաղորդումների, այլև հուշարձանախմբի որմերին ու տապանաքարերին պահպանված երկու տասնյակից ավելի վիմագրերը: Վերջիններիս համալիր քննությանն է նվիրված սույն ուսումնասիրությունը, քանզի դրանք ցայսօր ամբողջացված և հրատարակված չէին:
Վարդանյան Ն․Խ․, Ավելը (ցախավելը) ծիսահավատալիքային համատեքստում. ավանդույթի հարատևումը մեր օրերում,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 96-108։
Ժողովրդական ծիսահավատալիքային աշխարհում և բանահյուսության մեջ հարուստ իմաստաբանությամբ է օժտված առաջին հայացքից հասարակ թվացող կենցաղային մի իր, ինչպիսին է ավելը կամ ցախավելը: Ավելի հետ կապված մի շարք ժողովրդական ընկալումներ, որոնք կենսունակ են նաև մեր օրերում, բավական հին արմատներից են սերում՝ բացահայտելով ժողովրդական պատկերացումների հարուստ համալիր: Ավելի ծիսական կիրառությունների և ավելի հետ կապված սովորույթների ու հավատալիքների մասին հարուստ նյութեր կան ինչպես նախորդ երկու դարերի, այնպես էլ մերօրյա ազգագրական գրառումներում: Ըստ այդմ, ավելը, որպես ծիսական առարկա, կիրառություն է ունեցել անձրևաբեր և անձրևախափան, հարսանեկան, ամանորյա և այլ ծեսերում ու ծիսական բնագրերում: Չնայած դրան, հայ բանագետների և ազգագրագետների աշխատություններում մինչ օրս թեման քննության չի ենթարկվել:
Սույն հոդվածի շրջանակում ազգագրական և բանահյուսական նյութերի ավանդական և մերօրյա գրառումների դիտարկման ճանապարհով կփորձենք ներկայացնել ավելի իմաստաբանությունը. ավելը/ցախավելը՝ որպես կանացի սիմվոլ, որպես քաոսի ուժերի դեմ պայքարող հմայական գործիք և որպես բուժարար՝ հիմնվելով առարկայի ծիսական կիրառության, սովորութային ընկալումների և դրանց բանահյուսական արձագանքների վրա:
Հակոբյան Ս․Հ․, Մահը հայկական ֆեյսբուքում. ավանդակա՞ն, մոդե՞ռն, թե՞ պոստմոդեռն սուգ,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 109-123։
Վերջին տասնամյակներում թվային տեխնոլոգիաներն աստիճանաբար ավելի ու ավելի շատ տեղ են զբաղեցնում մարդկանց կյանքում, և մարդու գործունեության տարբեր ոլորտները ցանցից դուրս/անցանց տարածությունից տեղափոխվում են առցանց։ Ժամանակակից աշխարհում մահը նույնպես առցանց տիրույթի մաս է կազմում, և մասնավորապես շատ են ուսումնասիրությունները, որոնք քննարկում են մահվան առցանց ծեսերը և դիսկուրսները, որոնք գերազանցապես առնչվում են հիշատակին, սուգ և վիշտ արտահայտելուն։ Հայկական (նկատի ունենք ֆեյսբուքյան այն տիրույթը, որտեղ մարդիկ կատարում են հայատառ կամ լատինատառ հայալեզու գրառումներ) ֆեյսբուքում նույնպես կարելի է հանդիպել բազմաթիվ նմանատիպ գրառումների, որոնք դեռևս չեն հետազոտվել։
Սույն աշխատանքի նպատակն է՝ կիրառելով հիմնավորված տեսության մեթոդը՝ վեր հանել հայկական ֆեյսբուքում առկա սգի և վշտի պրակտիկաները, դրանց առանձնահատկություններն ու տարբերությունները՝ հիմնականում անգլիալեզու սոցիալական ցանցերի ուսումնասիրությունների ու դրանց հիման վրա մշակված տեսական մոտեցումների համեմատությամբ:
III. ՊԱՐ ԵՒ ԾԵՍ
Շամամյան Ն․Ա․, Պարերը Վայոց ձորի հարսանեկան արարողություններում (ավանդույթ և արդիականություն),
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 124-136։
Վայոց ձորի պարային մշակույթն առանձնանում է ինքնատիպ ոճով, վառ ու գունեղ թատերային պատկերներով: Դեռևս անցած դարի 90-ական թվականներին վայոցձորցիների մշակութային կյանքի անբաժան մասն են կազմել թատերային բնույթ ունեցող պարերը, որոնք կատարվել են հարսանեկան արարողությունների, ավանդական տոների, տարբեր միջոցառումների ժամանակ:
Քանի որ հայ ազգագրության սկզբնավորումից ի վեր մեր պարագետները հատուկ անդրադարձ չեն կատարել Վայոց ձորում կենցաղավարող պարերին, դրանց հիշատակումն ու նկարագրությունը հանդիպում է ընդհանուր բնույթի ազգագրական, ուղեգրական և բանագիտական աշխատություններում։
Հոդվածում առաջին անգամ հետազոտման նյութ դարձնելով այս տարածաշրջանի պարերը՝ փորձելու ենք հստակեցնել, թե որքանով են վայոցձորյան ավանդական պարերը կենսունակ հարսանեկան համալիրում, ինչպես նաև գիտական շրջանառության դաշտ բերել մեր գրանցած պարերը՝ օժանդակ պատմություններով հանդերձ:
Հոդվածի խնդիրներն են՝
Անանյան Հ․Գ․, Իրանահայերի չուբբազի (փայտախաղ) և դաստմալբազի (թաշկինակներով պար) պարերը ծիսական և կենցաղային միջավայրում,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 137-149։
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում գործող ավանդական երգի-պարի խմբերն իրենց պարացանկում հաճախ են ընդգրկում իրանահայերի՝ մասնավորապես փերիահայերի պարեր։ Պատճառը պարագետներ Ժենյա Խաչատրյանի ու Ռուդիկ Հարոյանի արխիվերում եղած և համացանցում տարածված Աշտարակի «Փերիա» խմբի տեսանյութերն են, որոնք թույլ են տվել որոշ պարեր վերականգնել և կրկին պարել։ Կատարվող պարերից բավական տարածված և տպավորիչ են չուբբազին ու դաստմալբազին, որոնց առնչությամբ էլ կատարվել է մեր հետազոտությունը։
Թեև այս պարերը գործնականում տարածված են, բայց դրանց մասին տեղեկություններն ու ուսումնասիրությունները կցկտուր են, ոչ ամբողջական, ինչն ակնառու է նաև իրանահայերի մյուս պարերի պարագայում։
Հոդվածում փորձել ենք տալ այս երկու պարերի բնութագրերը՝ դրանք հնարավորինս ամբողջական ներկայացնելով. պարանուն, պարաքայլ, դրանց զուգահեռները Իրանում ապրող այլ ժողովուրդների կատարմամբ, դրանց վերափոխումներն այսօր գործող ավանդական խմբերի կողմից բեմական կատարումների ժամանակ։
IV. ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒՅԹ
Ռամազյան Ս․Մ․, Քաչալ Համզա. ընդհանուր կերպար հայկական և թյուրքական էպոսներում,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 150-171։
Վերջին շրջանի մեր ուսումնասիրությունները հաստատում են, որ Հայկական լեռնաշխարհում հայ և թյուրք վիպական ավանդույթների կրողները գտնվել են շարունակական շփումների մեջ, որոնց արդյունքում օտարամուտ (թյուրքական) կերպարներ են բացահայտվում «Սասնա ծռեր» էպոսում և հայկական կերպարներ «Քյոռօղլի» էպոսում: Ակնհայտ է, որ տեղի են ունեցել որոշ վիպական տարրերի փոխներթափանցումներ:
Հոդվածում ներկայացվում է «Սասնա ծռեր» և «Քյոռօղլի» էպոսներում Քաչալ Համզայի կերպարի քննական վերլուծությունը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու նրա ծագումնաբանական արմատները: Հայկական էպոսում Քաչալ Համզան (Լոռա Համզա) ավանդաբար հանդես է գալիս Սասնա ծռերի հակառակորդների շրջանակից (հիմնականում` Խանդութի ուզնկան), իսկ «Քյոռօղլի» էպոսում` գլխավոր հերոսի նժույգի առևանգիչ, հակառակորդի լրտես-գործակալ Քյոռօղլու խմբում:
Ներկայացվում է նաև Ժ. Դյումեզիլի առաջադրած «կույրի որդու» առասպելույթի հիմնակմախքի համանման տարրերով առկայությունը «Պարսից պատերազմ» հերոսավեպում և «Քյոռօղլու» արևմտյան խմբի հիմնական տարբերակներում` ակնհայտ դարձնելով ծագումնաբանական կապը: Ընդսմին, «Պարսից պատերազմ» հերոսավեպում որպես Համզայի բացահայտ վիպական նախորդ է հանդես գալիս Փիսակ-Դատաբենի կերպարը, որի ներմուծումը թյուրքական էպոս, ըստ ամենայնի, իրականացվել է թյուրքալեզու հայ աշուղների միջոցով: Հանձինս «Քյոռօղլի» էպոսի որոշ տարբերակներում Քաչալ Համզայի և «Պարսից պատերազմ» հերոսավեպում Փիսակ-Դատաբենի կերպարների` ևս մեկ հավելյալ կռվան է ի հայտ գալիս «կույրի որդու» առասպելույթի հիմնակմախքի հաստատման համար:
Մատիկյան Հ․Հ․, Օրորոցի լեզվամշակութային դրսևորումները հայ իրականության մեջ (անգլալեզու նյութի համադրմամբ),
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 172-181։
Օրորոց/օրոցք հասկացությունը, արմատավորված լինելով ժողովրդական գիտակցության մեջ, հանդես է գալիս ինչպես բանահյուսական մակարդակում՝ օրհնանք-մաղթանքներում, անեծքներում, առած-ասացվածքներում, դարձվածքային կապակցություններում, այնպես էլ գրական միջավայրում (հեղինակային ստեղծագործություններում):
Ուշագրավ է, որ օրորոց բաղադրիչով ցանկության բանաձևերը հեղինակային երկերում նույնպես ընդգրկուն են. օրոցք բաղադրիչը պարունակող հեղինակային տեքստերում տեսնում ենք բանահյուսական նյութի խարսխում:
Օրորոցը` որպես մանկաշխարհի բաղկացուցիչ, ունի պատկերավոր նկարագիր թե՛ բանահյուսական, թե´ հեղինակային ստեղծագործություններում: Հոդվածում ներկայացնելու ենք օրորոցի պատկերը` կատարելով օրորոց բառանվան լեզվաքննություն և տեքստային ատաղձի ուսումնասիրություն. առանցքում են լինելու նաև բանահյուսական օրորերգերը: Պատմական հիշողության դարձով վկայաբերել ենք նաև օրորոցի պատկեր-նկարագիրը:
Օրորոցի լեզվական և մշակութային ուսումնասիրությունները հատուկ մեկնություն են ստանում լեզվական տարբեր միջավայրերի համատեքստում:
Հետազոտության մեթոդաբանական հիմքը պայմանավորված է առաջադրված նպատակով: Ընտրվել են միջտեքստային զուգադրական վերլուծության և հարցման մեթոդները:
Անգելուշ Լ․Մ․, Երևան քաղաքի ուսանողության լեզվական վարքագիծը և միջմշակութային հաղորդակցումը,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 182-198։
Աշխատանքում ներկայացված է Երևան քաղաքի բուհերում սովորող ուսանողների լեզվական վարքագիծը: Հետազոտության համար ընտրվել է Երևան քաղաքը, քանի որ այն, բացի Հայաստանի ամենախոշոր քաղաք և մայրաքաղաք լինելուց, նաև ամենամեծն է բնակչության թվով: Երևանում են կենտրոնացած մեծ թվով կրթական և մշակութային օջախներ, բուհեր, լեզվի կենտրոններ: Այստեղ են գալիս սովորելու և աշխատելու նաև մարզերի բնակիչները: Այսպիսով, Երևանում հարցումների մասնակիցները ոչ միայն երևանաբնակներն են, այլև մարզերից եկածները։
Աշխատանքի նպատակն է էթնոսոցիոլոգիական հետազոտության համեմատական տվյալների հիման վրա վերլուծել խորհրդային և հետխորհրդային Հայաստանի պայմաններում վերջին քառասուն տարվա կտրվածքով Երևան քաղաքի ուսանողների լեզվական վարքագծի և միջմշակութային հաղորդակցման փոփոխման միտումները: Աշխատանքի խնդիրներն են.
Մշակութաբանական տեսանկյունից Խորհրդային Հայաստանում լեզվական վարքագծի հետազոտման խնդրին անդրադարձել են շատ քիչ մասնագետներ: Խորհրդային Միությունը, լինելով բազմազգ պետություն, ռուսաց լեզվի դերի և ազգամիջյան հարաբերությունների կարգավորման հարցում կարևորում էր այդ խնդրի ուսումնասիրությունը:
V. ՊՈԼՍԱՀԱՅՈՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
Մարկոսյան Ս․Հ․, Ներհակությունները պոլսահայ համայնքում. արևմտահայերի ազգային սահմանադրության հաստատման շուրջ,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 199-207։
19-րդ դ. երկրորդ կեսի օսմանյան Թուրքիայի քաղաքական ու տնտեսական զարգացումների պատմությունը բազմիցս առնչվում է արևմտահայության սոցիալ-քաղաքական և իրավական իրականությանը: Ըստ էության, մենք գործ ունենք հպատակ ժողովուրդների հանդեպ կիրառած քաղաքականության զարգացումների հետ:
Սույն հոդվածում քննարկվում և վերլուծվում են 1856–1863 թթ. արևմտահայերի Ազգային սահմանադրության հաստատման շուրջ մղվող պայքարի պատճառները: Մասնավորապես փորձ է արվել այս հիմնախնդիրը լուսաբանել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող սոցիալական փոփոխությունների համատեքստում:
Փորձել ենք ցույց տալ, որ սահմանադրական շրջանը ազգային զարգացման և առաջադիմության ժամանակահատված էր, քանի որ սահմանադրություն ունենալու համար մղված պայքարի տարիները նշանակալից են այն բանով, որ ազատագրական գաղափարների տարածումը, ազգային ինքնագիտակցության զարգացումը դառնում է ժամանակի հայ հասարակական-քաղաքական կյանքի կարևոր ձեռքբերումներից մեկը:
Պետք է ընդգծել, որ սահմանադրությունը հայ հասարակական միտքը հարստացնում էր ազգային ինքնորոշման բովանդակությամբ, և հայ համայնքը կազմակերպված ձևով գնում էր դեպի իր ներքին կյանքի կառավարումը:
VI. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ
Սարիբեկյան Մ․Գ․, Հառիճի հնագիտական հուշարձանի ուսումնասիրության պատմությունից,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 208-213։
Հառիճի հնագիտական հուշարձանը բազմաշերտ է, այստեղ պեղվել են վաղբրոնզեդարյան բնակատեղի, միջին և ուշ բրոնզ-երկաթի դարերով թվագրվող 120 դամբարաններ, միջնադարյան բնակատեղի և եկեղեցի։ Հուշարձանն ունի շուրջ 12 հա մակերես։
Հառիճը միշտ եղել է հետազոտողների ուշադրության կենտրոնում և առանցքային նշանակություն է ունեցել տարածաշրջանի հնագիտության համար։ Հուշարձանի բրոնզեդարյան մշակութային շերտերի ուսումնասիրության գործում մեծ ավանդ ունի հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Տելեմակ Խաչատրյանը։
Սույն հաղորդմամբ Շիրակի բրոնզեդարյան մշակութային համատեքստում ներկայացվելու է Հառիճի հնագիտական հուշարձանի ուսումնասիրության պատմությունը, ինչպես նաև դրա տարածաշրջանային կարևորությունն ու հնագիտական նշանակությունը։
Խաչատուրեան Յ․Բ․, Խաչքարերի ուսումնասիրության մեթոդաբանական ակնարկ,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 214-225։
Խաչքարերի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք, սակայն, բավարար չեն խաչքարային արվեստի մասին ամբողջական պատկեր ստանալու համար. պակաս է հիմնականը՝ ճշգրիտ խաչքարացուցակը։ Գիտենք, որ յուրաքանչյուր խաչքարի ուրույն «գոյանշումը (identification)» հեշտ չէ, հետևաբար այս արվեստին վերաբերող դասակարգման համակարգը, ձևայնացումը (formalisation) և եզրաբանությունը անբավարար են։ Այս հարցերը կարևոր են թե՛ ժառանգության կառավարման, թե՛ գիտության և թե՛ զբոսաշրջության քաղաքականության համար, մանավանդ որ խաչքարի արվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում:
Այս հոդվածում անդրադառնում ենք մեթոդաբանական հարցերի՝ նկատի ունենալով քանակական տրամաբանությունը, դաշտային լիակատար հավաք «կրկնվող» (iterative) եղանակով, և գրասենյակային ձևայնացման աշխատանք, որպեսզի կարելի լինի յուրաքանչյուր խաչքարը եզակիորեն գոյանշել: Այս բոլորը մեզ հնարավորություն է տալիս լավագույնս նկարագրելու ուսումնասիրվող առարկան՝ խաչքարը: Խաչքարացուցակը իրականացնելու կարևոր հարցերից է նաև տեղեկատվական գործիքների կիրառումը, ինչպիսիք են տվյալների շտեմարանն ու աշխարհագրական տեղեկատվական համակարգը (ԱՏՀ):
VII. ՄԵՐ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ
Մալոյան Ա․Մ․, Հակոբ Չոլաքյան – 75,
ՀԱԻԱ, 2023, № 5, էջ 226-232։
Когда нет письменности и письменной истории, люди «записывают» свою
историюустными
эпическими
произведениями.
Но и после
появления
письменности
армяне
продолжали
создавать
эпосы,
представляющие
исторические
эпохи.
Можно
сказать,
что вся история
Армении
была
кодирова23
Տե՛ս Սիտալ Կ., Կաշտի քաջեր. Ամերիկահայ առաջադիմական միություն, 1942;
Russell J., The Heroes of Kasht (Kašti k‘ajer): An Armenian Epic. Ann Arbor, 2000.
425
Հայ ժողովրդական
հերոսական
էպոսը
на последовательными
эпосами.
В статье утверждается,
что армянский
народный
героический
эпос должен
включать
следующие
произведения:
1)
этногонические
легенды;
2) «Випасанк
»; 3) «Персидская
война
»; 4) «Таронская
война
»; 5) «Сасунские
безумцы
»; 6) «Кер-огли
». Псевдонародные
стихи
о советских
лидерах
можно
было
бы также
рассмотреть
в этом контексте.
Архаичные
эпосы
были
созданы
согласно
конкретной
схеме
– генеалогической
последовательности
специфических
героев:
1) божественный
персонаж
или его символ;
2) божественные
близнецы
и 3) «умирающий
(и
возрождающийся)
» герой.
Образы
мифологических
и исторических
героев
были
наложены
на эти мифологические
архетипы.
Ключевые
слова:
армянский
народный
эпос, армянский
фольклор,
древнеарянская
литература,
армянская
мифология.