haia-journal

ՀԱԻԱ

Հնագիտության և ազգագրության
ինստիտուտի աշխատություններ

2024 , № 6

I. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՈՒՄ ԵՒ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Հայաստանից արտագաղթի խնդիրը՝ պատճառների և անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական ազդեցության տեսանկյունից, ակադեմիական գրականության մեջ լավ ուսումնասիրված թեմաներից է: Այդ հիմնախնդիրը ինչպես Հայաստանի, այնպես էլ արևմտյան հետազոտողները հիմնականում քննարկում են ուղարկող և ընդունող երկրներում գոյություն ունեցող «պահպանող», «վանող» և «ձգող» տնտեսական գործոնների տեսության շրջանակում: Սույն հոդվածում կարևորում ենք արտագաղթ առաջացնող սոցիալ-մշակութային խնդրի քննարկումը: Հոդվածը հնարավորություն կտա փոխելու և վերանայելու մինչ այդ գոյություն ունեցող մոտեցումները, քանի որ նոր արտագաղթի բացահայտման և հետագա կանխատեսման նպատակով կարևոր տեղ կհատկացվի այդ երևույթն առաջացնող սոցիալ-մշակութային և հոգեբանական գործոնների քննարկմանը: Այստեղ հղում ենք անելու արևմտյան սոցիոլոգիայում՝ միգրացիա ծնող մշակութային տեսություններին: Այդ առումով կարևորում ենք կուտակային պատճառականության խնդիրը, ըստ որի՝ միգրացիայի յուրաքանչյուր դեպք մեծացնում է հավանականությունը նոր միգրանտների ներգրավման և համայնքում միգրացիայի ավանդույթների ձևավորման:

Մյուս կարևոր մոտեցումը՝ արտերկրում ձևավորված սոցիալական ցանցի տեսությունն է, որ խթանում է ծագման երկրներից բնակչության տարածքային տեղաշարժերը: Այդ մոտեցումների շրջանակում հետազոտության արդյունքների հիման վրա նոր հավանական արտագաղթի պատճառների տեսակարար կշռում կվերլուծվեն հարցման մասնակիցների՝ Հայաստանում ստեղծված իրավական, անվտանգային, ինքնաիրացման, կրթական, սոցիալական ինստիտուտներից բավարարվածության, ապագայի նկատմամբ ունեցած դիրքորոշումները: «Ներկայում մտադի՞ր եք մեկնելու արտերկիր՝ բնակության նպատակով» հարցին Հայաստանից մեկնել ցանկացողնե-րի պատասխանները կհամադրվեն նրանց սեռի, տարիքի, կրթության, լեզվական իմացության, նյութական բավարարվածության, ընտանեկան կարգավիճակի, սոցիալական ցանցի և նախընտրելի երկրի, ընտանիքով կամ մենակ արտագաղթելու, մեկնելու հավանական ժամետների, բնակավայրի տիպի (քաղաք, գյուղ) տվյալների հետ: Այդ վերլուծությունը հնարավորություն կտա որոշելու հնարավոր միգրանտներին և Հայաստանից հեռանալու ցանկություն ունեցող հավանական խմբերին:

Հոդվածը հիմնվում է 2021 թ. Հայաստանի բոլոր մարզերի 20 քաղաքային և 37 գյուղական բնակավայրերի 639 տնային տնտեսությունների շրջանում անցկացված հարցումների վրա, որոնք տեղեկատվություն են տվել արտերկրում հաստատված 1259 միգրանտների մասին: Հարցումներ են իրականացվել նաև 29 փորձագետների շրջանում: Համեմատական բովանդակային նյութեր ստանալու նպատակով 2023 թ. իրականացվել է նաև 13 խորացված հարցազրույց:

Ժամանակակից աշխարհում անընդհատ թափ առնող միգրացիաները հյուրընկալող երկրներում հանգեցնում են նոր համայնքների կազմավորման՝ առաջ բերելով նոր գործընթացներ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Ներգաղթյալների (միգրանտների) արդյունավետ ինտեգրումը նախանշում է, որ այդ համայնքները կարող են ներդաշնակ գոյակցել ընդունող հասարակությունում՝ խթանելով սոցիալական համերաշխությունը և նվազագույնի հասցնելով մշակութային տարբերություններից բխող հնարավոր հակամարտությունները: Այս համատեքստում ներգաղթյալների ինտեգրման հիմնահարցը թե՛ քաղաքականության և թե՛ գիտահետազոտական դաշտում մշտապես արդիական է: Դրա մասին են վկայում նաև թեմայի վերաբերյալ առկա և դեռևս առաջացող տեսական ու հետազոտական վերլուծությունները:

Հոդվածի նպատակն է՝ ցույց տալ այլազգի և հայ ներգաղթյալների ինտեգրման որոշ առանձնահատկություններ՝ հիմնվելով տեսական գրականության վերլուծության և «Այլազգի ներգաղթյալների սոցիալական ինտեգրման փորձառությունը Հայաստանում. իրավիճակ և զարգացումներ» ծրագրի  նախնական փուլի հետազոտական նյութերի վրա: Քննարկվում են նաև ինտեգրման հայեցակարգի վերաբերյալ առկա մոտեցումները, ՌԴ-ից դեպի ՀՀ ներգաղթյալների ունեցած խնդիրներն ու խոչընդոտները, հարմարման ընթացքն ու Հայաստանի՝ որպես ընդունող երկրի վերաբերյալ առկա պատկերացումները ներգաղթյալների շրջանում: Հետազոտական նյութերի հավաքման նպատակով կիրառվել են փաստաթղթերի վերլուծության, խորին և փորձագիտական հարցազրույցների մեթոդները:

Ներսիսյան Ս․Ա․, Հայաստանը ռուսաստանցի ներգաղթյալների ընկալումներում,
ՀԱԻԱ, 2024, № 6, էջ. 37-48։

ՀՀ-ում ներգաղթի ու ներգաղթյալների վերաբերյալ ուսումնասիրությունները մեծ մասամբ շեշտադրում են Հայաստանի` որպես ընդունող պետության դերն ու դրանից բխող հարցերը: Այսպիսի մոտեցումն արտացոլում է խնդրի առանձին կողմերը՝ դարձնելով այն սահմանափակ: Օրինակ՝ ՀՀ-ում ներգաղթյալներին ուղղված թիրախային քաղաքականության կիրարկման հնարավորությունը մշտապես իրացվել է իրադարձային հոսքերի միջոցով, որոնց գերակշիռ մեծամասնությունը հայեր են եղել: 2022-2023 թթ. Ռուսաստանի քաղաքացիների մեծածավալ ներգաղթը Հայաստան շեշտադրեց այլազգի ներգաղթյալների վերաբերյալ ուսումնասիրության անհրաժեշտությունը:

Այս աշխատանքում փորձ է կատարվել առաջ բերելու ներգաղթյալների տեսանկյունը՝ Ռուսաստանից Հայաստան ներգաղթի գործընթացում` քննարկելով նրանց ընկալումների առանձնահատկությունները:

Համաշխարհայնացման, աճող միգրացիոն հոսքերի և սփյուռքյան համայնքների ձևավորմանը զուգընթաց՝ հայրենադարձության երևույթն ավելի շատ է հայտնվում հետազոտողների և միգրացիոն ու սփյուռքի քաղաքականություններ մշակողների ուշադրության կենտրոնում։ Հայրենադարձության վերաբերյալ հետազոտությունները հաճախ կենտրոնանում են էքսպատրիատների, միգրանտների, ինչպես նաև փախստականների, աքսորյալների և գերիների վերադարձի գործընթացի տարբեր կողմերի վրա, ներառյալ՝ իրավական, էթիկական, մշակութային, սոցիալական, տնտեսական ևն։ Սփյուռքի ուսումնասիրությունները դիտարկում են վերադարձի միգրացիան երեք հարթություններով՝ որպես գիտական խնդիր, որպես սփյուռքյան առասպելաբանություն և որպես իրականություն՝ վերադարձած միգրանտների համար։ Այդ իրականությունը հաճախ արտացոլվում է քաղաքականություններում, որոնք իրագործվում են ավելի շատ ծագման երկրների կամ հայրենիքների, ավելի քիչ՝ ընդունող երկրների և միջազգային կառույցների կողմից։ Հայրենադարձության քաղաքականությունների վերլուծությունը հնարավորություն է տալիս հասկանալու հայրենադարձության հետ կապված մարտահրավերները, ռազմավարությունները և արդյունքները:

Հոդվածի նպատակն է՝ համակողմանի վերլուծել ՀՀ հայրենադարձության քաղաքականության հիմնախնդիրները՝ Հայաստանում, Սփյուռքում և գլոբալացվող աշխարհում տեղի ունեցող իրողությունների համատեքստում։ Ուսումնասիրությունն առանձնանում է նրանով, որ վերլուծում է հայրենադարձության քաղաքականությունը համակողմանի՝ Հայաստանի և Սփյուռքի տեսանկյուններից։ ՀՀ հայրենադարձության քաղաքականության վերլուծությունը առաջ է բերում հայրենադարձության՝ ծագման վայր կամ հայրենիք վերադառնալու, թվում է, պարզ գործընթացի բարդ սահմանելի լինելու քննարկում՝ հաշվի առնելով բազմատարր սփյուռք ունենալու հանգամանքը, ներկայացնում է հայրենիքի և հայրենադարձության ընկալումները հայկական Սփյուռքում, վերլուծում է միգրացիայի, Սփյուռքի և հայրենադարձության քաղաքականությունները, դիտարկում է Հայաստանի զարգացման համար ռազմավարական նշանակության ռեսուրսի՝ Սփյուռքի ներառման դիսկուրսների, քաղաքականությունների և պրակտիկաների առանձնահատկությունները։

II. ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐ ԵՒ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼԱՆԴՇԱՖՏԸ

2011 թ. Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով սիրիահայ համայնքի մի ստվար զանգված տեղափոխվեց Հայաստան. ըստ 2017 թ. պաշտոնական տեղեկատվության՝ պատերազմի բռնկվելուց ի վեր՝ մոտ 22.000 մարդ: Փորձագետների գնահատականների համաձայն՝ ներկայումս Հայաստանում բնակվում է մինչև 8.000 սիրիահայ: Նրանց՝ Հայաստանում ինտեգրվելու և հետագա կենսագործունեությունը շարունակելու որոշման վրա շատ գործոններ ազդեցին: Տնտեսական գործոնը ևս շատ կարևոր էր, քանզի զբաղվածության խնդրի լուծումը ինտեգրման գործընթացի շարունակականությունն ապահովող պայմաններից է:

Սիրիահայերին առնչվող ուսումնասիրությունները, ընդհանուր առմամբ, կատարվել են նրանց ներհոսքի առաջին տարիներին և վերաբերում են իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային ինտեգրման խնդիրներին, ձեռնարկատիրական կարողությունների բացահայտմանը ևն: Այդ ուսումնասիրությունները ոչ միայն հնարավորություն են տալիս վեր հանելու դեպի Հայաստան ներհոսքի կառավարման հետ կապված բացթողումներն ու ձեռքբերումները, այլև աղբյուր են, ընդհանուր առմամբ, սփյուռքահայերի ինտեգրման հայեցակարգերի և քաղաքականության մշակման համար:

Հոդվածում կատարված վերլուծությունը հնարավորություն կտա գնահատելու սիրիահայ ձեռնարկատերերի տնտեսական ինտեգրման գործընթացը տասը տարի անց: Ուսումնասիրությունը կատարել ենք «Հալեպի շուկայի» օրինակով՝ դիտարկելով այն որպես սիրիահայերի ձեռնարկատիրական գործունեության միկրոմոդել: Հոդվածը հիմնվում է 2014 թ. անցկացված քանակական հետազոտության և 2023 թ. որակական մեթոդաբանությամբ (փաստաթղթերի վերլուծություն, խորին հարցազրույց, ոչ ձևայնացված դիտարկում) հավաքված նյութերի վերլուծության վրա:

«Աուտենտիկ» զբոսաշրջային փորձառություն ունենալու՝ զբոսաշրջիկների առաջնային ձգտումն իր ազդեցությունն է թողել նաև ետխորհրդային Հայաստանի զբոսաշրջային միջավայրի փոփոխության գործընթացում: Հայաստանյան մշակութային զբոսաշրջության ոլորտը վերակառուցող հիմնական դերակատարները (պատասխանատու ինստիտուտներ, տուրիստական գործակալություններ, բիզնեսներ, զբոսավարներ և ընդունող համայնքներ) վերջին տասնամյակում սկսել են աուտենտիկ մշակութային ժառանգության նշաններն ինտեգրել ներգնա տուրիզմի ուղղությունների և փաթեթներ առաջարկներին՝ զբոսաշրջիկների համար ստեղծելով «բեմադրված աուտենտիկության» զբոսաշրջային փորձառություններ:

Հայաստանյան զբոսաշրջության դաշտի հիմնական դերակատարները միևնույն ժամանակ աուտենտիկության փոխարեն կիրառում են հիմնականում «ավանդական» և «ազգային» եզրույթները՝ հայկական զբոսաշրջային օբյեկտները՝ վայրերը և իրադարձությունները ներկայացնելիս: Այսուհանդերձ, հայաստանյան ներգնա տուրիզմի առաջարկը շարունակում է չբավարարել օտարերկրյա զբոսաշրջիկների՝ աուտենտիկ զբոսաշրջային փորձառություն ունենալու պահանջարկը:

Վերջին մի քանի տարիներին, հատկապես ռուսաստանցի զբոսաշրջիկների և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՀՀ բնակության տեղափոխված ռուս զբոսաշրջության ոլորտի մասնագետների, ժամանցային բլոգերների ու զբոսավարների ակտիվ ջանքերով, հայաստանյան զբոսաշրջային միջավայրում ակտիվացել է աուտենտիկության խոսույթը: Այս մասնագետները սկսել են ակտիվ դերակատարում ստանձնել Հայաստանի ներգնա տուրիզմի փոփոխման գործընթացում՝ առաջնային տեղ հատկացնելով աուտենտիկ զբոսաշրջային փորձառությանը:

Հոդվածն անդրադառնում է 2020 թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հադրութի շրջանից բռնի տեղահանված արցախահայերի մշակութային իրավունքի իրացման խնդիրներին և ոչ-նյութական ժառանգության պահպանության խոչընդոտներին՝ ընդգծելով պատերազմի կործանարար ազդեցությունը բռնի տեղահանվածների մշակութային կյանքի վրա։ Վերլուծությունը քննում է Հադրութ շրջկենտրոնից և համանուն շրջանի 48 բնակավայրերից պատերազմի հետևանքով բռնի տեղահանված շուրջ 13.000 բնակչի մշակութային կյանքին մասնակցության խոչընդոտները, սեփական լանդշաֆտից, համայնքից, բնական ռեսուրսներից օտարման ու մշակութային կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետևանքները, մշակութային զանազան պրակտիկաների, փառատոների, տոների, կենցաղավարման մշակույթի, ավանդույթների ու արհեստների կասեցման օրինակներն ու դրանց բնութագրերը։

Հոդվածը հիմնված է Հադրութի շրջանից տեղահանված արցախահայերի հետխորացված և ֆոկուս խմբային հարցազրույցների, ինչպես նաև մշակույթի իրավունքին՝ ներառյալ մշակութային կյանքին մասնակցության իրավունքին վերաբերող միջազգային օրենքների՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, ՄԱԿ-ի մշակույթի իրավունքի հատուկ զեկուցողի մի շարք զեկույցների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք կանոնակարգերի և տեսական նյութի ուսումնասիրության վրա՝ պարզելու Հադրութի ժողովրդի մշակույթի իրավունքի սահմանափակման հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։

Հետազոտությունը բացահայտել է, որ բռնի տեղահանությամբ կասեցնելով ոչ-նյութական արժենքերի վերստեղծումը, խաթարելով արցախահայերի համայնքային կյանքը՝ Ադրբեջանն ուղիղ հարված է հասցրել նրանց մշակույթի իրավունքներին՝ վնասելով հավաքական ինքնությունը, շարունակականությունը։ Այս հարցերի համակողմանի քննության միջոցով և միջազգային նորմերի ուսումնասիրությամբ հոդվածն ընդգծում է տեղահանված բնակչության մշակութային իրավունքների և ժառանգության պաշտպանության համապարփակ ռազմավարությունների հրատապ անհրաժեշտությունը։

III. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՈՒՄ

Հոդվածը նվիրված է ՀՀ-ում պրոֆեսիոնալ մշակույթի ոլորտում տեղի ունեցող գլոբալիզացիոն գործընթացների միտումներին: Այդ գործընթացը ներկայացվել է պատմական կտրվածքով՝ զուգահեռներ անցկացնելով խորհրդային և ետխորհրդային շրջանների միջև: Թեմայի հրատապությունն այն է, որ հնարավորություն է ընձեռնում բացահայտելու այլ ժողովուրդների մշակութային արժեքների տարածվածության շրջանակները ՀՀ-ում: Հատկապես կարևորվել է գրական արժեքների արտադրության և դրանց սպառման հարաբերակցության հիմնախնդիրը: Այս ուսումնասիրությունը կարող է նպաստել մշակութային ոլորտի կառույցների աշխատանքների բարելավմանը, մշակութային քաղաքականության ուղղությունների մշակմանը:

Լեզվական քաղաքականությունը սահմանում է հաղորդակցային այս կամ այն նպատակի համար լեզվի, լեզվի գոյության ձևի, լեզվական միավորի ընտրությունը։

Լեզվական քաղաքականության ծրագրերը մշակվում են հասարակությունում լեզվական խնդիրների կարգավորման համար, իսկ տարածման ոլորտները ներառում են գիտությունը, կրթությունը, գրասենյակային աշխատանքը, զանգվածային հաղորդակցման միջոցները ևն։

Աշխատանքում անդրադարձ է կատարվել Հայաստանում լեզվական քաղաքականության մշակման խնդիրներին, լեզվական հարաբերությունները կարգավորող օրենքների կիրառությանը, վերջին տասնամյակում կրթական ոլորտում լեզվական քաղաքականությանը վերաբերող փոփոխվող քննարկումներին, և մասնավորապես հայերենի գերակա դերի պահպանության հնարավոր խոչընդոտներին։

Հոդվածի նպատակն է՝ ներկայացնել արդի շրջանում ՀՀ լեզվական քաղաքականությունը՝ որպես ընդհանուր պետական քաղաքականության մաս։ Աշխատանքը կատարվել է փաստաթղթերի վերլուծության, փորձագիտական հարցազրույցի մեթոդների կիրառությամբ։

Ետխորհրդային Հայաստանում գլոբալացման երևույթի վերաբերյալ հանրային պատկերացումների ու ընկալումների ձևավորման առաջնային ու հիմնական դերակատար են ԶԼՄ-ները։ Հայաստանյան մեդիախոսույթը, որոշակիորեն սահմանելով ու մեկնաբանելով գլոբալացում հասկացությունը, հիմնականում կենտրոնանում է նրա տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային առումների վրա: Իսկ վերջին տասնամյակում հայկական կրթական համակարգը և նրա արդիականացմանն ուղղված գործընթացները դարձել են հայկական մեդիախոսույթի ներկայացման ու գնահատման օբյեկտներ՝ հիմնականում մեկնաբանվելով գլոբալացման խոսույթի համատեքստում։

Սույն հոդվածը քննարկում է գլոբալացման ու հայկական կրթական հիմնախնդիրների ներկայացումն ու գնահատումը ետխորհրդային Հայաստանի մեդիախոսույթում։ Հոդվածը փորձ է նաև հասկանալու, թե հայրենական ԶԼՄ-ները ինչպես են սահմանում գլոբալացում հասկացությունն առհասարակ, ինչ խոսույթ են ձևավորում գլոբալացման մասին և ինչպես են այն տարածում։

IV. ԱՎԱՆԴԱԿԱՆՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԸ
ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՈՒՄ

Հոդվածի թեման արդիական է և նորութային: Ազգաբանական տեսանկյունից ուսումնասիրելով և համադրելով հագուստն ավանդական տարազին՝ բացահայտվում են սեռային՝ կնոջ և տղամարդու, սոցիալական, հոգեբանական, գեղագիտական և էրոտիկ, սեզոնային և պրեստիժային, առօրյա և տոնածիսական գործառույթների և դրանց տարածման աստիճանի առանձնահատկություններ։ Դրանց հետազոտումը կարևոր է ավանդական մշակույթի, տվյալ դեպքում՝ տարազի համակարգի փոփոխությունները, ինչպես նաև խորհրդային և ետխորհրդային հագուստի զարգացման միտումները տարբեր սոցիալական խմբերում և ենթախմբերում դիտարկելու առումով՝ տեղական և փոխառված ու համահարթեցված տարբերակներով հանդերձ։

Համաշխարհայնացման գործընթացների համատեքստում էթնիկ ինքնությանն առնչվող տարաբնույթ խնդիրները մշտապես գտնվում են հետազոտողների դիտակետում։ Այդ խնդիրների շարքում մեծ հետաքրքրություն են ներկայացնում միգրանտների շրջանում էթնիկ ինքնության դրսևորման ձևերը, որոնցից է միգրանտների կողմից ուտեստի տեղափոխումն ընդունող երկիր։ Այս երևույթը կայուն զարգացման միտում է արձանագրում և որպես արդիական գործընթաց՝ հետազոտության լայն դաշտ է բացում։ Սույն հոդվածի նպատակն է` առաջին անգամ Սյունիքի օրինակով ներկայացնել ծագման երկրի սննդամթերքի միգրացիան (գաղթը)՝ առաջնորդվելով հետևյալ խնդիրներով. ի՞նչ ուղիներով են վայրի ուտելի բույսերը, գյուղական արտադրության սննդամթերքը կամ դրանց հումքը հայտնվում և ճանաչելի դառնում միգրանտի հանգրվանած երկրում, ի՞նչ վայրի բույսեր և գյուղական արտադրության սննդամթերք են տարվում, օգտագործման ի՞նչ նպատակներով են տարվում, և հարակից այլ հարցեր։

Հոդվածում օգտագործված դաշտային նյութերը գրառվել են 2021-2022 թթ. Սյունիքի մարզի Գորհայք, Սիսիան, Գորիս, Տեղ, Կապան, Մեղրի խոշորացված համայնքների տասնհինգ բնակավայրերում անցկացված ազգագրական և էթնոկենսաբանական հետազոտությունների ընթացքում՝ խմբային և անհատական խորացված հարցազրույցների, ինչպես նաև հերբարիումային հավաքների մեթոդների կիրառմամբ։

V. ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Սփյուռքում էթնիկ խմբի պահպանումը և վերարտադրումը` որպես առանձին սոցիալական խումբ, մեծ մասամբ ապահովվում է ինքնակազմակերպման միջոցով: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ լինելով միջմշակութային տարբերությունների սոցիալական կազմակերպության ձև՝ էթնիկությունն ունի օժանդակ սոցիալական մեխանիզմների կարիք: Վերջիններիս առաջացումը և գործառնումը կախված է ոչ միայն արտաքին պայմաններից, այլև մեծապես պայմանավորված է էթնիկ խմբի անդամների ծագմամբ, սոցիալժողովրդագրական կազմով, արտագաղթի երկրի առանձնահատկություններով և բնակավայրով, գաղթի ժամանակահատվածով: Նշված գործոնները համայնքային կառույցների ձևավորման հիմքն են: Այս առումով հատկանշական է հայկական սփյուռքի փորձի ուսումնասիրումը, որն իր բնույթով բավական բազմազան և ինքնատիպ է:

Հոդվածում ներկայացված է ազգային, կրոնական, սոցիալ-տնտեսական և մշակութային տարբեր միջավայրերում հայերի՝ համայնքային գործունեության տրամաբանությունը՝ համաձայն Բեյրութի, Թեհրանի, Պրահայի և Լոս-Անջելեսի հայերի սոցիոլոգիական ուսումնասիրության նյութերի: Ըստ սոցիալ-ժողովրդագրական կտրվածքի՝ առանձնացվել են տեղացիներ և եկվորներ, ապա խմբավորվել են՝ ըստ տեղափոխման ժամանակի և ելքի վայրի: Վերլուծվել է, թե ինչպիսին է այդ խմբերի մասնակցությունը համայնքային գործունեության մեջ:

Այս ուսումնասիրությունը թույլ է տալիս սփյուռքահայերի ինքնակազմակերպման օրինակով կատարել իրավիճակի գործոնային վերլուծություն, հասկանալ էթնոսոցիալական հանրույթների հեռանկարները տարբեր միջավայրերում:

Սփյուռքի հիմնախնդիրներով զբաղվող հետազոտողները հայրենիքի նկատմամբ կողմնորոշումը համարել են սփյուռքի ինքնության կարևոր գործոններից մեկը: Այդ հայեցակարգի կողմնակիցները հայրենիքը դիտարկում են որպես գաղափար, իդեալականացված վայր, որին անընդմեջ ձգտում են վերադառնալ սփյուռքի անդամները: Որոշ հեղինակներ այն քննարկում են որպես սփյուռքի հավաքական մոբիլիզացիայի հիմք: Այս մոտեցման շրջանակում ՀՀ-ն Սփյուռքի համար դիտարկվում է որպես մշտական վերադարձի երկիր, բայց այստեղ խնդրահարույց է մնում այն հարցը, թե Լոս-Անջելեսի հայկական համայնքի միգրացիոն տարբեր խմբեր, սերունդներ, մշակութային, լեզվական և կրոնական տարբեր ինքնություն ունեցող անձինք որքանով են նույնականացնում հայրենիքի և պետության սահմանները: Հոդվածում, հիմնվելով Սփյուռքի տարասեռ լինելու մոտեցման վրա, քննարկում ենք հետևյալ խնդիրները. արդյոք շուրջ մեկ դար և ավելի ձևավորված հայկական Սփյուռքի ինքնությունը չի՞ փոխվել, և նրանք ի՞նչ պատկերացումներ ունեն հայրենիքի մասին, արդյոք Հայաստանը շարունակո՞ւմ է ծառայել որպես Սփյուռքի ինքնության ձևավորման հիմք, արդյոք հավաքականորեն վերարտադրո՞ւմ են հայրենիքի գաղափարը՝ ի դեմս Հայաստանի, և Լոս-Անջելեսում ո՞ր խմբերն են այն վիճարկում: Դրանք ի՞նչ ազդեցություն են թողնում Հայաստան վերադարձի գործընթացի վրա: Հոդվածում առաջ քաշված գաղափարները կարող են որոշ հստակություն մտցնել Սփյուռքի վերաբերյալ ակադեմիական այն բանավեճերի պարզաբանման մեջ, ըստ որի՝ նույնականացվում են «հայրենիք»-«պետություն» հասկացությունները, և Սփյուռքը դիտարկվում է որպես պետության հետ անմիջական կապ ունեցող միգրանտների խումբ:

Հոդվածը հիմնվում է Լոս-Անջելեսում և Հայաստանում իրականացված 49 խորին և 21 փորձագիտական հարցազրույցների նյութերի բովանդակային վերլուծության վրա, որոնք անցկացվել են 2020-2021 թթ.:

Համաշխարհայնացման գործընթացում կրոնական փոխարկման և վերափոխարկման էթնիկ բաղադրիչների ուսումնասիրության խնդրի արդիականությունը ներկայումս պայմանավորված է կրոնի դերի փոփոխությամբ:

Կրոնի կողմից իրականացվող գործառույթների տարբերվում են՝ կախված էթնոսոցիալական երևույթների բովանդակությունից և համատեքստից։

Համաշխարհայնացման գործընթացների անքակտելի մաս կազմող ակտիվ միգրացիոն հոսքերը ենթադրում են համաշխարհային կրոնների և կրոնական շարժումների տեղաշարժ, որն, ըստ էության, հանգեցնում է կրոնատածության ձևերի բազմազանեցմանն ու հասարակության մեջ կրոնական գործընթացների ակտիվացմանը։ էթնոկրոնական փոխարկման (այն է՝ այլ կրոնների և կրոնական շարժումների միանալու) և վերափոխարկման (այն է՝ սկզբնական (էթնո)կրոնական ավանդույթին վերադառնալու) գործընթացներն ուղղակի պատկանում են վերոնշյալ երևույթներին։

Հարկ է նշել, որ էթնոկրոնական փոխարկման և վերափոխարկման գործընթացները դասականորեն ուսումնասիրվել են մարդաբանության, լեզվաբանության, պատմության և միջմշակութային հետազոտությունների տեսանկյունից: Մեր օրերում, սակայն, ժամանակակից հումանիտար գիտությունների ներքո ստեղծվել է «Conversion Studies» («վերափոխարկման հետազոտություններ») ուղղությունը, որը վերոնշյալ երևույթներն ուսումնասիրելիս հենվում է ավելի լայն ոլորտի հետազոտական գործիքների ու մեթոդաբանության վրա: Դրանցից են կրոնագիտությունը, կրոնի մարդաբանությունը, կրոնի սոցիոլոգիան, ժողովրդագրությունը, վիճակագրությունը, միգրացիոն տեսությունները, աշխարհագրությունը, ազգագրությունը, բանասիրությունը, հոգեբանությունը, էթիկան, գենդերային հետազոտությունները և մշակութաբանությունը։

Այս աշխատանքի նպատակն է՝ բացահայտել էթնոկրոնական վերափոխարկման մեխանիզմները և դրանց ուսումնասիրության առանձնահատկությունները՝ հիմնվելով հնդկական, թուրքական և իռլանդական սփյուռքների փորձի վրա:

Հետազոտության խնդիրն է՝ ուսումնասիրել էթնոկրոնական ինքնության ամրապնդման և վերափոխարկման մեխանիզմները՝ վերոնշյալ էթնիկ պատկանելության ներկայացուցիչների միջև:

Աշխատանքը կատարվել է պատմահամեմատական վերլուծության, առկա գիտական գրականության, ինչպես նաև երկրորդական տվյալների վերլուծության մեթոդների կիրառմամբ:

VI. ՀԱՂՈՐԴՈՒՄ

Ասատրյան Հ․Գ․, Մանկական բանահյուսության որոշ արդի դրսևորումներ,
ՀԱԻԱ, 2024, № 6, էջ 238-246։

Վերջին ժամանակներում (20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին) համաշխարհայնացման թեման ամենաարդիականներից և քննարկվողներից է ամբողջ աշխարհում։ Հայտնի է, որ այն իր ազդեցությունն է թողնում նաև ժողովրդական մշակույթի տարբեր դրսևորումների, այդ թվում՝ բանահյուսության վրա։

Մեր խնդիրն է՝ ՀՀ Արարատի մարզի որոշ բնակավայրերում և Երևանում դաշտային-ազգագրական ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության հիման վրա ներկայացնել համաշխարհայնացման հետևանքով քաղաքական, սոցիալ-մշակութային երևույթների դրսևորումները մանկական բանահյուսության վրա։

Հոդվածում ամփոփված նյութը գրի ենք առել 10-15 տարեկան երեխաներից 2013-ին՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում, 2022-ին՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում, և 2023-ին՝ Արարատի մարզի Մխչյան և Ազատավան համայնքներում։

Հետազոտությունը կատարվել է դիտման և մասնակցային հետազոտության մեթոդներով։

VII. ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 

Когда нет письменности и письменной истории, люди «записывают» свою
историюустными
эпическими
произведениями.
Но и после
появления
письменности
армяне
продолжали
создавать
эпосы,
представляющие
исторические
эпохи.
Можно
сказать,
что вся история
Армении
была
кодирова23
Տե՛ս Սիտալ Կ., Կաշտի քաջեր. Ամերիկահայ առաջադիմական միություն, 1942;
Russell J., The Heroes of Kasht (Kašti k‘ajer): An Armenian Epic. Ann Arbor, 2000.
425
Հայ ժողովրդական
հերոսական
էպոսը
на последовательными
эпосами.
В статье утверждается,
что армянский
народный
героический
эпос должен
включать
следующие
произведения:
1)
этногонические
легенды;
2) «Випасанк
»; 3) «Персидская
война
»; 4) «Таронская
война
»; 5) «Сасунские
безумцы
»; 6) «Кер-огли
». Псевдонародные
стихи
о советских
лидерах
можно
было
бы также
рассмотреть
в этом контексте.
Архаичные
эпосы
были
созданы
согласно
конкретной
схеме
– генеалогической
последовательности
специфических
героев:
1) божественный
персонаж
или его символ;
2) божественные
близнецы
и 3) «умирающий

возрождающийся)
» герой.
Образы
мифологических
и исторических
героев
были
наложены
на эти мифологические
архетипы.
Ключевые
слова:
армянский
народный
эпос, армянский
фольклор,
древнеарянская
литература,
армянская
мифология.