I. ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՆՐՈՒՅԹՆԵՐ
Բոբոխյան Ա․Ա․, Վիշապ կոթողներն՝ ըստ Ատրպետի արխիվային նյութերի,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 8-20։
150 –550 սմ բարձրությամբ՝ ձկնակերպ, ցլակերպ և ձկնացլակերպ քարե այս հուշարձաններն ի հայտ են գալիս բարձրալեռնային (մոտ 2400 –3200 մ), ավելի քիչ՝ նախալեռնային (մոտ 1400 –2400 մ) գոտիներում և առայժմ թվագրվում են մ. թ. ա. 3րդ հազարամյակի վերջերից մինչև 1ին հազարամյակի սկզբներով: Վիշապ կոթողների մասին առաջին անգամ տեղեկություն հաղորդած հեղինակներից է արձակագիր, հանրային գործիչ Ատրպետը: Գեղարվեստական գործերից բացի՝ նա հեղինակ է նաև գիտական ոճի աշխատանքների, որոնք վերաբերում են Հայաստանի պատմության և հնագիտության զանազան խնդիրների: Ատրպետը հիշատակում է վիշապ կոթողների կուտակումեր պատմական Հայաստանի տարբեր շրջաններում: Ըստ նրա տվյալների՝ վիշապներն ի հայտ են գալիս ինչպես «միայնակ» (եզակի), այնպես էլ զույգերով և խմբերով. խոսքն, ընդհանուր առմամբ, մոտ 50 –60 առանձին կոթողների մասին է, որոնք գտնվում են Ծաղկավետ, Քառասնից, Բյուրակնյան, Մեծրանց, Հայկական Պար, Արագած, Գեղամա և Վարդենիսի լեռնահամակարգերում, հիմականում՝ այդ լեռներից սկիզբ առնող գետերի (Արաքս, Արածանի, Կուր, Ճորոխ) ակունքների մոտ, ինչպես և լճերի առկայությամբ բնորոշվող սարահարթերում: Ներկա հոդվածում առաջին անգամ հետազոտվում և դասակարգվում են Ատրպետի՝ վիշապ կոթողնե րին առնչվող արխիվային նյութերը:
Շախմուրադյան Մ․Ս․, «Անապատի օդապարուկների» կառուցվածքի և ձևերի քննություն,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 21-35։
Սույն հոդվածում քննարկվում են «անապատի օդապարուկներ» անունով հայտնի՝ քարե խոշոր շինությունների կառուցվածքը և ձևերը: Հիմվելով դաշտային դիտարկումերի և հազարավոր «օդապարուկների» արբանյակային լուսանկարների ուսումասիրության վրա՝ հոդվածում ներկայացվում են այդ շինությունների բաղադրիչների (քարաշարեր, շրջապարիսպ, աշտարակներ) յուրահատկությունները: Առանձնացվում են օդապարուկների հիմական ձևերն իրենց ենթաձևերով՝ այդ թվում և նախկինում չհրատարակվածները: Տարբեր տարածաշրջաններում դրանց քանակական բաշխվածությունը պարզելու համար իրականացրել ենք ձևերի վիճակագրություն, որի արդյունքը վկայում է, որ Հայաստանում, Հյուսիսային Միջագետքում և Կենտրոնական Սիրիայում «օդապարուկների» ձևերի քանակական բաշխվածությունը միակերպ է դրսևորվում: Այն մասնակի շեղում է ստանում Հարրաթ ալ-Շաամ անապատում, որը ձգվում է Սիրիայից Հորդանանով դեպի Սաուդյան Արաբիա, և զգալի շեղում՝ կենտրոնական Սաուդյան Արաբիայում:
Նախկինում տեսակետ է հայտնվել, թե «օդապարուկները» կարող էին առաջացացած լինել առավել պարզ կառուցվածք ունեցող նախատիպերից (Vաձև կառույցներ): Սույն հոդվածում քննարկում ենք նաև այս խնդիրը՝ փորձելով հիմավորել, որ «օդապարուկները» որևէ նախատիպ չեն ունեցել, այլ ի սկզբանե եղել են իրենց դասական կառուցվածքով: Հոդվածում անդրադարձ ենք անում նաև այն խնդրին, թե արդյո՞ք երկար քարաշարերից և աշտարակից կազմված պարզ Vաձև կառույցները պետք է որպես «օդապարուկներ» դիտարկվեն:
Ջուհարյան Ա․Կ․, Վանակատի հումքի օգտահանման սկզբունքները բրոնզի դարում՝ ըստ ՀՀ տարածքից գտնված նմուշների PXRF վերլուծության տվյալների,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 36-46։
Բրոնզի դարաշրջանում ամբողջ Հարավային Կովկասում ծաղկում ապրող կուրարաքսյան մշակույթի կրողները, չնայած մետաղագործության զարգացմանը, տարբեր ոլորտներում բավական լայնորեն օգտագործում էին նաև վանակատ (օբսիդիան): Վանակատի հումքի այս կամ այն աղբյուրի ընտրությունը կախված էր տվյալ բնակատեղիին բնորոշ մի շարք պայմաններից: Սույն հոդվածում քննարկվում են մ.թ.ա 3րդ հազարամյակում ներկայիս ՀՀ տարածքի տարբեր շրջանների բնակիչների կողմից վանակատի աղբյուրների օգտագործման սկզբունքները: Ուսումասիրել ենք կուրարաքսյան մշակույթին պատկանող երեք հուշարձանի՝ Ծաղկասարի, Թեղուտի և Ագարակի՝ վանակատի օգտահանման մոդելները: Վերոնշյալ հուշարձանների վաղբրոնզեդարյան կոնտեքստից պեղված նյութից ընտրել ենք վանակատե 292 նմուշներ, որոնք ենթարկվել են երկրաքիմիական անալիզի: Աշխատանքի հիմքում ընկած վերլուծությունը կատարված է շարժական ռենտգենային ֆլյուորեսցենցիայի (pXRF) մեթոդով: Այս մեթոդի օգնությամբ՝ որևէ նմուշի քիմիական կազմի ուսումասիրությունը հնարավորություն է ընձեռում որոշելու դրա ծագումաբանությունը: Ստացված անալիտիկ տվյալների վերծանումը բացարձակ տարբեր օգտահանման մոդելներ է տվել ուսումասիրվող երեք հուշարձաններից յուրաքանչյուրի համար: Հոդվածում զատզատ դիտարկվում են ամեն մի մոդելն ու իր առանձնահատկությունները:
Հարությունյան Տ․Է․, Քարաշամբի հնավայրի նորահայտ շքասեղների ժամանակագրությունը և տիպաբանությունը,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 47-76։
Հոդվածում ներկայացված են Քարաշամբի դամբանադաշտի 2009 –2016 թթ. պեղումերով հայտնաբերված բրոնզե շքասեղների ձևատիպաբանական վերլուծության արդյունքները: Շքասեղներ գտնվել են՝ պեղված 500 դամբարաններից 16ում: Քննարկվող 17 շքասեղների վաղ օրինակները թվագրվում են մ. թ. ա. 19 –18րդ դարերով, իսկ առավել ուշ նմուշները` մ. թ. ա. 9 –8րդ դդ. սահմանագծով:
Շքասեղների դասդասման համար հիմք ենք ընդունել դրանց ձևաստեղծ կառուցվածքային տարրի` գլխիկի պատրաստման և ձևավորման առանձնահատկությունները: Ըստ գլխիկների ձևատիպաբանական հատկանիշների՝ քննարկվող շքասեղները ստորաբաժանել ենք 8 տիպի: Տիպերն, իրենց հերթին, ներկայացված են տարբերակներ կազմող օրինակներով:
ՀՀից և հարևան երկրներից հայտնաբերված նույնատիպ զարդի օրինակների, շքասեղներ պարունակող դամբարանների մշակութային համատեքստի, արձանագրված թաղման ծեսի, ննջեցյալների սեռատարիքային տվյալների համալիր քննությամբ փորձել ենք ներկայացնել միջին, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի տարբեր ենթափուլերին բնորոշ դեկորատիվկիրառական արվեստի մաս կազմող այս զարդերի ձևավորման, գոյատևման ժամանակագրական սահմանները, տարածման արեալը:
Քարաշամբյան շքասեղներից մի քանիսի տեղի ու դիրքի փաստագրումերը թույլ են տալիս հստակություն մտցնել նաև շքասեղների կիրառության շուրջ, քանի որ այս հարցի վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ տարբեր կարծիքներ են շրջանառվում:
Վարդանյան Բ․Վ․, Կուր-արաքսյան միջագետքի ուշբրոնզեդարյան դամբանային համալիրների սոցիալ-ժողովրդագրական վերլուծության խնդիրներն՝ ըստ Լճաշենի տվյալների (մ. թ. ա. 16 –13-րդ դդ.),
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 65-78։
Կուրի և Արաքսի միջագետքի բրոնզերկաթեդարյան հանրույթների հնաժողովրագրական և սոցիալական վերակազմության նպատակով՝ սույն հոդվածում քննվում են Լճաշենի ուշբրոնզեդարյան դամբանադաշտի՝ թվով 186 դամբանում առկա 196 աճյունների հնագիտական և հնամարդաբանական տվյալները: Օգտագործված մեթոդաբանությունն առաջարկում է դամբանային կառույցների ձևաբանական վերլուծության միջոցով կատարել թաղման ծեսի դասակարգում և դրա բազմակողմանի ուսումասիրություն, որը տեսանելի է դարձնում սոցիալական լանդշաֆտի փոփոխությունները:
Հովսեփյան Ռ․Ա․, Բուսական մնացորդներ Մաստարա –3 հնավայրի անտիկ դարաշրջանի կարասային թաղումներից,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 79-91։
ՀՀ տարածքի համար առաջին անգամ կատարվել է անտիկ դարաշրջանի կարասային թաղումների հնաբուսաբանական հետազոտություն՝ նպատակ ունենալով բացահայտելու թաղման ծեսի ընթացքում բույսերի եւ բուսական սննդի օգտագործում: Հետազոտված երեք թաղումների դեպքում էլ առկա էին մարդկային կմախքներ. երկու համեմատաբար խոշոր կարասներում՝ չափահասների, իսկ ամենափոքրում՝ մանկան: Հետազոտված անոթներում հայտնաբերվեցին փոքր քանակությամբ ածխացած հացահատիկներ եւ դրանց բեկորներ, ինչպես նաեւ որոշ սեգետալ մոլախոտերի սերմեր: Մշակաբույսերից նույնականացվել են տետրապլոիդ կամ հեքսապլոիդ ցորեն (Triticum aestivum /durum), որը հավանաբար փափուկ ցորենն է, հաճար (T. dicoccum) եւ գարի (Hordeum Vulgare): Հացաբույսերի հայտնաբերված մնացորդները հավանաբար հանգուցյալների հետ կարասների մեջ դրված սննդի մնացորդներն են:
II. ՄԻՋՆԱԴԱՐ
Դալալյան Տ․Ս․, Դիտարկումներ՝ 13-րդ դարում երաժշտական գործիքներին առնչվող աշխարհայացքային ընկալումների վերաբերյալ,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 92-105։
Հայ միջնադարյան սկզբնաղբյուրներում հիշատակվում են մի շարք նվագարաններ, որոնց առնչությամբ երբեմ բերվում են հավելյալ տեղեկություններ՝ դրանց գործածության և կառուցվածքի, նաև փիլիսոփայական ընկալումերի մասին, հաճախակի են հանդիպում նաև երաժշտական գործիքների, երաժիշտների պատկերներ միջնադարյան մեր մանրանկարներում, ինչպես և հայտնի են երաժշտության դասավանդման վերաբերյալ գիտական շարադրանքներ: Զանազան միջնադարյան երկերում պահպանվել են ավանդազրույցներ և առասպելականծագումաբանական պատմություններ, որոնք նկարագրում են նվագարանների առաջացումը: Բնականաբար, այդ պատումերը պարուրված են քրիստոնեակրոնական շղարշով և գաղափարախոսությամբ: Ավելի վաղ՝ հեթանոսական շրջանի հայկական ավանդազրույցներ ու առասպելներ, որոնք բացատրեին երաժշտական գոր ծիքների երևան գալը, մեզ հայտնի չեն: Սույն հոդվածն անդրադառնում է նվագարաններին առնչվող տարատեսակ պատկերացումերի, որոնք վկայված են մեր գրավոր աղբյուրներում: Քննության հստակությունը ապահովելու համար՝ ուսումասիրության ժամանակային սահմանները գիտակցաբար պարփակվել են 13րդ դարով:
Միրիջանյան Դ․Հ․, Աղայան Ս․Հ․, Դիտարկումներ Գնթունյաց իշխանների տիրույթների մասին՝ ըստ արձանագիր և մատենագիր աղբյուրների,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 106-116։
Վաղմիջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տներից մեկի` Գնթունիների մասին տեղեկություններ են հաղորդում ինչպես մատենագրական աղբյուրները, այնպես էլ վիմագրերը: Գնթունիների տիրույթները գտնվում էին Նիգ գավառում, ինչի մասին վկայում է 1908 թ. Գարեգին Հովսեփյանի՝ Ապարանում պատահականորեն հայտնաբերած հունարեն արձանագրությունը:
Ըստ «Աշխարհացոյց»ի (5 –7րդ դդ.)՝ Նիգը Այրարատ նահանգի 15րդ գավառն էր՝ մոտ 1000 կմ2 տարածքով, և համաձայն Ս. Երեմյանի` համապատասխանում էր Ապարան քաղաքի տարածքին ու շրջակայք: Նիգ գավառի սահմանները փորձել է ճշգրտել դեռևս Ղևոնդ Ալիշանը: Վերջին տարիներին հետազոտողները հակված են գավառի սահմանների մեջ ներառելու նաև Տաշիրը:
Մեր խնդիրն է՝ Գնթունյաց իշխանական տան տարբեր ներկայացուցիչների տապանաքարերի հիման վրա պարզել այդ տոհմի տիրույթների սահմանները միջնադարում: Հիմք ընդունելով տապանաքարերը՝ փորձելու ենք հետևել միջնադարի տարբեր փուլերում այս նախարարական տան անդամերի աշխարհագրական շարժերին և հասկանալ դրանց դրդապատճառները: Պատմական համապատկերի ամբողջացման համար մեծապես օգտվել ենք նաև միջնադարյան հայ մատենագիրների տեղեկություններից:
Գրիգորյան Ա․Լ․, Սոթք –1 ամրոցը և Դվին-Պարտավ առեւտրական ճանապարհի սոթքյան հատվածը,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 117-124։
ՀՀ Գեղարքունիքի մարզում «Ուշկիանի» ծրագրով իրականացվող հնագիտական և երկրաբանական ուսումասիրությունների շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկավար` պ.գ.թ. Ա.Ա. Բոբոխյան) 2014 թ. պեղումեր իրականացրեց Սոթք գյուղում գտնվող Սոթք–1 ամրոցում` նպատակ ունենալով պարզելու հուշարձանի հնագիտական ներուժը, ժամանակաշրջանը և նշանակությունը: Պեղումերի և Սոթքի լեռնանցք բարձրացող ճանապարհի հետախուզության արդյունքում ձեռք բերված տվյալների համադրմամբ՝ հոդվածում ներկայացվում է Սոթք –1 հուշարձանի թվագրությունը, շերտագրությունն ու հնագիտական միջավայրը: Լրացվում են միջնադարյան ԴվինՊարտավ առևտրական ճանապարհի Սոթքի գծամասի վերաբերյալ պատմահնագիտական տվյալները, որոնք կարևոր են Սևանա լճի հարավարևելյան շրջանի վաղմիջնադարյան մշակութային լանդշաֆտը վերակազմելու համար:
Բաբաջանյան Ա․Ա․, Ֆրանկլին Ք․Ջ․, Միջնադարյան մշակութային լանդշաֆտը Վայոց ձորում՝ Մետաքսի ճանապարհի համակարգում,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 125-136։
Հոդվածի նպատակն է՝ ուսումասիրել Վայոց ձորի մարզի միջնադարյան հնագիտական լանդշաֆտը Մետաքսի ճանապարհի մեծ համակարգում (12 –15րդ դդ.): Մեր խնդիրներից է՝ բացահայտել տեղական առօրյա կյանքի բնորոշ գծերն առավել գլոբալ նշանակության երևույթների համակարգում, մասնավորապես՝ փորձելով հասկանալ, թե հաղորդակցության ու փոխանակման միջնադարյան մշակույթն ինչպես էր ընկալվում տեղական համայնքներում, որոնք ապրում էին այդ ճանապարհի երկայնքով:
«Մետաքսի ճանապարհի հնագիտական հետազոտություն Վայոց ձորում» նախագիծն (այսուհետ՝ VDSRS) արդեն երեք տարի այս ուղղությամբ իրականացնում է համակարգված ուսումասիրություն՝ հիմվելով տեղազննության ու հնագիտական պեղումերով ստացված տվյալների, ինչպես և պատմական սկզբնաղբյուրների հետ դրանց համադրության վրա: Սույն հոդվածը ներկայացնում է 2015 –2016 թթ. հետազոտության նախնական արդյունքները:
Մարտիրոսյան Ա․Ա․, Դաշտադեմի ամրոցի 2015 թվականի պեղումներով հայտնաբերված կենցաղային քարե առարկաների տնտեսական բաղադրիչի շուրջ,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 137-147։
2015 թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկավար՝ պ. գ. թ. Հ. Ա. Մելքոնյան) պեղումեր իրականացրեց ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի տարածքում գտնվող ամրոցի շրջակայքում: Պեղումերի արդյունքում, ի թիվս այլ գտածոների, հայտնաբերվեցին տնտեսական և կենցաղային նշանակության քարե առարկաներ:
Սույն հոդվածի նպատակն է՝ անդրադառնալ պեղածո քարե իրերի հետազոտությանը, տիպաբանմանը և կիրառական նշանակությանը՝ դրանք համադրելով համաժամանակյա այլ հնավայրերի գտածոների հետ: Միաժամանակ, դա հնարավորություն է տալիս վերականգնելու ամրոցում տեղական կյանքի որոշ կողմերը և արտադրության հիմական ուղղությունները:
Վասիլևա Ե․Ե․, Եկեղեցիների տապանաբակերի և վանական գերեզմանատների հնագիտական ուսումնասիրությունն արդի Ռուսաստանում,
ՀԱԻԱ, 2019, № 3, Էջ 148-159։
19-րդ դարից սկսած՝ Ռուսաստանում ուսումնասիրության առարկա են դարձել եկեղեցիների տապանաբակերը եւ քաղաքային գերեզմանոցները: Հետազոտությունների արդյունքում բազմաթիվ տեղեկություններ են հավաքվել ինչպես մեկ մասնավոր թաղման, այնպես էլ խմբակային թաղումների, ննջեցյալի հետ դրված իրերի, գերեզմանային կառույցների մասին: Թաղման համալիրների առավել ուսումնասիրված բաղադրիչներից են տապանաքարերը:
Վանական գերեզմանատների հնագիտությունը` որպես ինքնուրույն գիտական ուղղություն, ձեւավորվել է 1980-ականներին: Ներկայումս բազմաթիվ ուսումնասիրություններ նվիրված են վանական գերեզմանատների տեղադրությանը կամ պատմական անհատների թաղումներին: Միաժամանակ զարգանում են վանական գերեզմանատների հետազոտման եւ պահպանման մեթոդները:
Վերջին 15 տարվա ընթացքում պեղումներ են իրականացվում ինչպես Մոսկվայի եւ հարակից շրջանների վանքերի ու եկեղեցիների տարածքում (Զաչատիեւսկի, Նովո-Երուսալիմսկի, Նովոդեւիչի վանական համալիրներ, Տրինիտի-Սերգիուս Լավրա), այնպես էլ Ռուսաստանի եվրոպական մասի տարբեր շրջաններում, այդ թվում` Կիրիլլո-Բելոզերսկի, Սոլովոցկի, Ֆերապոնտով, Սպասո-Ելեազարովսի, Մալսկի, Պանտելեիմոնով, Միխայլո-Կլոպսկի, Դերեւյանսկի եւ Նովգորոդի, Տվերի, Արխանգելսկի, Վոլոգդայի, Վլադիմիրի, Պսկովի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավսկի շրջանների բազմաթիվ այլ վանքերում, Սանկտ-Պետերբուրգում եւ Լենինգրադի նահանգում:
2013-ին մշակութային ժառանգության պահպանության օրենսդրության մեջ փոփոխություններ տեղի ունեցան, որոնց համաձայն՝ հնագիտական հնավայր սկսեցին համարվել նաեւ 100 տարի առաջ կառուցված շինությունները: Ուստի այժմ հնագիտական ուսումնասիրության առարկա են նաեւ 18 –20-րդ դդ. գերեզմանատները: Միաժամանակ, ընդհանրացնող աշխատություններ են հրատարակվում՝ նվիրված վանքերի, եկեղեցիների եւ դրանց գերեզմանատների հնագիտական հետազոտությանը:
III. ԱՎԱՆԴԱԿԱՆ ԾԵՍ ԵՒ ԲԱՆԱՐՎԵՍՏ
Վարդանյան Ն․Խ․, «Թագվորի՛ մեր, դու՛րս արի» հարսանեկան կատակերգի հորինվածքը և գործառնականությունը ծեսում,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 160-172։
Հայոց հարսանեկան երգերի բնագրերի մեջ տարբերակների մեծ թվով առանձնանում է «Թագվորի մե՛ր, դու՛րս արի» սիրված կատակերգը: Երգի` փեսայի տան շեմի ծեսերին զուգահեռ կատարման մասին է վկայում Հայաստանի բազմաթիվ շրջաններից հավաքված ազգագրական և բանագիտական նյութը: Մեր օրերում թեև հարսանեկան երգերը հիմականում կորցրել են իրենց ծիսական նշանակությունը և շատ հազվադեպ են կատարվում, սակայն հիշյալ կատակերգը երբեմ շարունակում է հնչել հարսանեկան տոնական սեղանների շուրջ: Ծիսերգի` մերօրյա ժողովրդականությունը պայմանավորված է նաև Կոմիտասի ստեղծած հիանալի մշակմամբ, որն այսօր կարծես մոռացնել է տվել երգի մյուս բոլոր տարբերակները և շարունակում է կատարվել թե՛ բեմերից ու թե՛ ժողովրդի մեջ:
Հայ բանագետների աշխատություններում այս ծիսական կատակերգը առանձին քննության չի ենթարկվել: Ներկա հոդվածում դիտարկվելու են նշված ծիսերգի 18 տարբերակներ, քննվելու են դրանց կառուցվածքային և հորինվածքային յուրահատկությունները, ծեսում ունեցած գործառույթն ու իմաստաբանությունը:
Խաչատուրեան Ն․Յ․, Երաժշտաբանահիւսական տարբեր ժանրերի փոխազդեցութիւնն ու փոխներթափանցումը հայ ժողովրդական օրօրներում,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 173-185։
Ժողովրդական երգարուեստի հնագոյն և կենսունակ ժանրերից է օրօրը (օրօրոցային, օրօրերգ, օրօրոցային երգ): Լինելով երաժշտական բանահիւսութեան ամենամտերմիկ տեսակներից մէկը՝ օրօրը խորհրդանշում է այն հոգևոր և ֆիզիկական աներևոյթ կապը, որն առկայ է ծնողի ու մանկան միջև: Նախնական օրօրները իւրատեսակ օրհնաբանական երգեր էին՝ ձօնուած երեխային: Օրօրներն օժտուած էին տարատեսակ բանաստեղծական հնարքներով և հմայական ասոյթներով: Սակայն դարերի ընթացքում և կենցաղի զարգացմանը զուգընթաց` ժողովրդական երգարուեստի մի շարք այլ ժանրերից զանազան տարրեր են ներթափանցել օրօրի մէջ՝ այդպիսով ազդելով օրօրներում որոշակի տողերի ու պատկերների, ինչպէս և դրանցից բխող եղանակաւորման վրայ: Օրօրներով զբաղուող հետազօտողները դեռևս յատուկ ուշադրութեան առարկայ չեն դարձրել այդ մակաշերտերի քննութիւնը: Յօդուածի նպատակն է՝ վերհանել հէնց այդ տարրերը, որոնք սկզբնապէս խորթ են եղել բուն օրօրներին և արդիւնք են տարբեր երաժշտաբանահիւսական ժանրերի փոխներգործութեան, ինչպէս և կենցաղային պայմանների ազդեցութեան:
IV. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՒ ԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Միքայելյան Ա․Գ․, Բանտի մշակութային մարդաբանությունն՝ ըստ Փարաջանովի ստեղծագործությունների,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 186-193։
Հոդվածի նպատակն է՝ արվեստի ստեղծագործությունների ուսումասիրությամբ լրացնել խորհրդային շրջանի բանտային մարդաբանության պատկերը: Խնդիրը քննարկվում է անվանի կինոբեմադրիչ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Փարաջանյանց) կոլաժների, գծանկարների և ֆիլմի սցենարի ուսումասիրության միջոցով: Փարաջանովը չորս տարի է անցկացրել բանտում, որտեղ իրենց պատիժը կրում էին ծանր հանցանք գործած բանտարկյալներ: Այդ ընթացքում նա ծանոթացել է բանտային առօրյային, կանոններին և բանտարկյալների ճակատագրերին, որոնք պատկերել է իր ստեղծագործություններում: Հոդվածում վերլուծվում են այս, ինչպես և թանգարանում նրա աշխատանքները ներկայացնելու հարցերը: Փարաջանովի՝ նշված ստեղծագործությունները մշակութաբանական հարուստ նյութ են պարունակում բանտային միջավայրի և բանտարկյալների վերաբերյալ:
Մուրադյան Հ․Մ․, Մշակույթի տները խորհրդային և ետխորհրդային Հայաստանում. ժառանգականությունը, գործառութային և իմաստային փոխակերպումները,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 194-203։
Մշակույթի տները Խորհրդային Հայաստանում, ինչպես և ԽՍՀՄ մյուս հանրապետություններում, խորհրդային «կուլտուրական շինարարության» հիմական ինստիտուտներից էին: Դրանք ձևավորվել էին՝ խորհրդային արդիականացման, հանրության մշակութային կյանքի աշխուժացման, խորհրդային գաղափարախոսության և իշխանությունների քաղաքական ու սոցիալմշակութային նպատակների իրագործման համար:
Հոդվածի նպատակներից մեկն է՝ դիտարկել խորհրդային շրջանում մշակույթի տների դերակատարությունը, գործառույթները, կառուցվածքը, հիմնական միջոցառումերը: Երկրորդ նպատակը՝ հետազոտել, թե ետխորհրդային շրջանում ինչպիսի իմաստաբանական և գործառութային փոխակերպումերի են ենթարկվել Մշակույթի տները:
Հետազոտությունը հիմված է դաշտային աշխատանքի վրա, որը կատարվել է Երևան քաղաքում, Արարատի մարզի շուրջ երեսուն գյուղական համայնքներում, Մասիս, Արտաշատ, Վեդի, Արարատ քաղաքներում: Խորհրդային Մշակույթի տների քննությանը մեծապես նպաստել է նաև ժամանակի մշակութային ամսագրերի, թերթերի համապատասխան նյութերի ուսումասիրությունը («Կուլտուրլուսավորական աշխատանք», «Սովետական Հայաստան», «Սովետական արվեստ», «Սովետական գրականություն», ևն):
Նալբանդյան Ա․Ն․, Թուրքիայի մշակութային քաղաքականությունը Վրաստանում,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 204-214։
Պետությունների կողմից հաճախ է ռազմական կամ տնտեսական ուժ գործադրվում՝ խելամիտ ժամետներում ցանկալիին հասնելու համար: Ի հակադրություն սրա՝ «փափուկ ուժի» կիրառումը շատ ավելի բարդ գործընթաց է, քանի որ դրա պաշարների մեծ մասը կառավարությունների վերահսկողությունից դուրս է, իսկ հաջողությունը կախված է դրա հասցեատեր լսարանի ընդունումից: Այս է պատճառը նաև, որ «փափուկ ուժի» միջոցով ցանկալի արդյունքին հասնելու համար երբեմ պահանջվում են տարիներ, իսկ դրա լծակները հաճախ աշխատում են անուղղակի՝ հող նախապատրաստելով քաղաքականության համար:
1990ականներից ի վեր թուրքվրացական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ասպարեզներում աստիճանաբար զարգացում են ապրել՝ վերածվելով համագործակցության՝ էներգետիկայի, առևտրի, տնտեսության, անվտանգության, ինչպես նաև մշակույթի բնագավառներում: Վերջին ժամանակներում հետաքրքրություն է նկատվում այս հարցի հանդեպ, և արված անդրադարձները, մեծ մասամբ, վերաբերում են երկու երկրների միջև քաղաքական, ռազմական, տնտեսական համագործակցությանը: Մշակութային գործընթացների, դրանց ունեցած դերի վերաբերյալ ուսումասիրությունները, սակայն, հատուկենտ են: Ներկա հոդվածում փորձ է արվում լրացնելու դրանք՝ սահմանելով ԽՍՀՄ փլուզումից ի վեր Վրաստանում Թուրքիայի կողմից «փափուկ ուժի» կիրառումը, դրա արտահայտման միջոցները, բաղադրիչները, գաղափարական շրջանակները:
V. ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
Անդրիկյան Ա․Գ․, Կ. Պոլսի պատրիարքարանի ներկայիս իրավիճակը,
ՀԱԻԱ, 2019, № 3, էջ 215-223։
Когда нет письменности и письменной истории, люди «записывают» свою
историюустными
эпическими
произведениями.
Но и после
появления
письменности
армяне
продолжали
создавать
эпосы,
представляющие
исторические
эпохи.
Можно
сказать,
что вся история
Армении
была
кодирова23
Տե՛ս Սիտալ Կ., Կաշտի քաջեր. Ամերիկահայ առաջադիմական միություն, 1942;
Russell J., The Heroes of Kasht (Kašti k‘ajer): An Armenian Epic. Ann Arbor, 2000.
425
Հայ ժողովրդական
հերոսական
էպոսը
на последовательными
эпосами.
В статье утверждается,
что армянский
народный
героический
эпос должен
включать
следующие
произведения:
1)
этногонические
легенды;
2) «Випасанк
»; 3) «Персидская
война
»; 4) «Таронская
война
»; 5) «Сасунские
безумцы
»; 6) «Кер-огли
». Псевдонародные
стихи
о советских
лидерах
можно
было
бы также
рассмотреть
в этом контексте.
Архаичные
эпосы
были
созданы
согласно
конкретной
схеме
– генеалогической
последовательности
специфических
героев:
1) божественный
персонаж
или его символ;
2) божественные
близнецы
и 3) «умирающий
(и
возрождающийся)
» герой.
Образы
мифологических
и исторических
героев
были
наложены
на эти мифологические
архетипы.
Ключевые
слова:
армянский
народный
эпос, армянский
фольклор,
древнеарянская
литература,
армянская
мифология.